Առանց որևէ չափազանցության` իր մաքրությամբ բացառիկ օղի:

0%
    Բազմափուլ մաքրազտում

    Բազմաստիճան մաքրազտման շնորհիվ, որն իրականացվում է արտադրության բոլոր փուլերում, մեր կողմից մշակված ֆիլտրացման նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ արձանագրել ենք օղու համի, հոտի և մաքրության բացառիկ արդյունքներ:

    Կատարյալ է կոկտեյլների համար








    Բազմաստիճան մաքրազտման շնորհիվ, որն իրականացվում է արտադրության բոլոր փուլերում, մեր կողմից մշակված ֆիլտրացման նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ արձանագրել ենք օղու համի, հոտի և մաքրության բացառիկ արդյունքներ:



    Հայաստանի մայրաքաղաք Երևանում է տեղակայված «ARSSI ALLIANCE» ընկերությունը, որը հիմնադրվել է 2015 թ.` օղիների արտադրության ավելի քան երկու տասնամյակի փորձ ունեցող սննդարդյունաբերական Ընկերությունների Խմբի նախաձեռնությամբ:
    Հայաստանում նման արտադրություն սկսելուն կարևոր նախադրյալ է հանդիսացել Հայկական Լեռնաշխարհի անզուգական ջուրն օղու արտադրության մեջ կիրառելու մտահղացումը: «ARSSI ALLIANCE»-ի հիմնադիրներն համոզված են, որ կիրառելով ինովացիոն տեխնոլոգիաներ և զուգակցելով դրանք հայկական աղբյուրների անապակ ջրի և բարձրորակ հումքերի հետ հնարավոր է ստանալ բարձրակարգ արտադրանք:
    Արտադրամասը, որտեղ պատրաստվում է առանձնահատուկ ըմպելիքի տեսականին, հագեցած է արդիական սարքավորումներով: Օղիները պատրաստվում են օղեգործության լավագույն ավանդույթների պահպանմամբ, միաժամանակ կիրառվում են նորարարական տեխնոլոգիաներ: Օղու տեսականու յուրահատուկ բաղադրությունից մինչև դիզայնի յուրաքանչյուր դետալ մանրակրկիտորեն մշակված է Ընկերությունների Խմբի մասնագետների կողմից: Արտադրական պրոցեսի անխափան կազմակերպումն ապահովող հումքերը և նյութերը ամբողջովին ներկրվում են Արևմտյան Եվրոպայից և Ռուսաստանի Դաշնությունից: Մասնավորապես` «ALFA» և «LUX» տեսակների սպիրտը ներկրվում է Ռուսաստանից և պատրաստված է էկոլոգիապես մաքուր տարածքներում աճեցված ցորենից, իսկ շշերի պատրաստումն ու ձևավորումը(դիզայն) կատարվում է Ֆրանսիայում:
    «ARSSI ALLIANCE»-ի տեսակակազմում երեք տեսակի օղիներ են՝ «Godfather», «NO PROBLEM» և «H2O» անվանումներով, որոնք օժտված են մի շարք ուշագրավ առանձնահատկություններով: Ընկերությունների Խմբի մասնագետների կողմից մի քանի տարի տևած փորձարկումների արդյունքում մշակվել և արտադրության մեջ է ներդրվել սպիրտի և ջրի բազմափուլ ֆիլտրացման գերժամանակակից մի համակարգ, որը եզակի է իր տեսակի մեջ և արմատապես տարբերվում է մինչ այժմ աշխարհին հայտնի, օղեգործության մեջ կիրառվող ֆիլտրացման համակարգերից:
    Ֆիտրացման այս համակարգը լիակատարորեն զտում է էթիլային սպիրտի թունավոր խառնուրդները՝ իսպառ վերացնելով տհաճ համ և հոտ պարունակող տարրերը, չեզոքացնում է խումարային սինդրոմ-ը (похмельный синдром): Ֆիլտրացման արդյունքում արտադրվելու նախապատրաստված սպիրտն ու ջուրը ստանում են ոչ միայն հիանալի համ և գերմաքրություն, այլև աննախադեպ և յուրահատուկ փափկություն: Հիմք ընդունելով ֆիլտրացման նմանօրինակ մոդելի կիրառումից ստացված արդյունքները, ինչպես նաև հաշվի առնելով բնական մաքրությամբ օժտված Հայաստանի սառնորակ աղբյուրների ջրի գործոնը, նույն մասնագետների կողմից մշակվել են հատուկ բաղադրատոմսեր, որոնցով էլ պատրաստվում են «ARSSI ALLIANCE»-ի բարձրակարգ օղիները, որոնք որակական և համային հատկանիշներով գերազանցում են մեր օրերի նմանատիպ բոլոր արտադրատեսակներին, և որոնց առանց ավելորդ համեստության կարել է համարել մինչ այժմ արտադրված ամանափափուկ օղիներն աշխարհում: