Ամառը FRESHO-ի հետ – նոր սեզոնի սկիզբը



Մենք ուրախ ենք հայտարարել նոր գազավորված ըմպելիքի` FRESHO-ի թողարկման մասին, որը նման չէ նախկինում Ձեր փորձած և ոչ մի ըմպելիքի:

FRESHO-ն` նռան, կիտրոնի և խոտաբույսերի հարուստ փնջով, շատ հաճելի քաղցրություն ունի, որն ամեն անգամ խմելուց յուրօրինակ, թարմ համային զգացողություններ է ստեղծում:






FRESHO-ի գաղտնիքը նրա կատարելապես հավասարակշռված բաղադրատոմսն է` հագեցած հանքանյութերով հարուստ բնական բաղադրիչներով:

Դա հմտորեն ստեղծված խառնուրդ է, որը պատրաստված է սառը ճզմման եղանակով ստացված` Հայաստանի ջերմ արևի տակ հասունացած նռան և կիտրոնի պտուղների հյութերով և հայկական լեռնաշխարհի մաքրամաքուր բնական ջրով: