«ARSSI ALLIANCE»-ի առաջատար բրենդներն են «Godfather Platinum», «Godfather Ultra Premium», «Masterclass» և «H2O» օղիները, որոնք օժտված են մի շարք ուշագրավ առանձնահատկություններով: Ընկերությունների Խմբի մասնագետների կողմից մի քանի տարի տևած փորձարկումների արդյունքում մշակվել և արտադրության մեջ է ներդրվել սպիրտի և ջրի բազմաստիճան ֆիլտրացման նորարարական մի համակարգ, որը եզակի է իր տեսակի մեջ և արմատապես տարբերվում է մինչ այժմ աշխարհին հայտնի, օղեգործության մեջ կիրառվող ֆիլտրացման համակարգերից:
Ֆիլտրերի այդպիսի համակարգը լիարժեքորեն զտում է էթիլային սպիրտի թունավոր խառնուրդները` իսպառ վերացնելով տհաճ համ և հոտ պարունակող տարրերը, ինչպես նաև էապես նվազեցնելով խումարային սինդրոմը: (похмельный синдром):
Ֆիլտրացման արդյունքում արտադրվելու նախապատրաստված սպիրտն ու ջուրը ստանում են ոչ միայն հիանալի համ և գերմաքրություն, այլև աննախադեպ և յուրահատուկ փափկություն:
Հիմք ընդունելով ֆիլտրացման նմանօրինակ մոդելի կիրառումից ստացված արդյունքները, ինչպես նաև հաշվի առնելով բնական մաքրությամբ օժտված Հայաստանի սառնորակ աղբյուրների ջրի գործոնը, մասնագետների կողմից մշակվել են հատուկ բաղադրատոմսեր, որոնցով էլ պատրաստվում են «ԱՐՍՍԻ ԱԼՅԱՆՍ»-ի բարձրակարգ օղիները, որոնք որակական և համային հատկանիշներով գերազանցում են նմանատիպ բոլոր արտադրատեսակներին: Մեր օղիները` առանց ավելորդ համեստության, կարելի է համարել մինչ այժմ արտադրված ամենափափուկ օղիներն աշխարհում:
© Arssi Alliance. All Rights Reserved | Developed by Web Art Studio
By logging in you agree to our Terms and Conditions and Privacy Policy